Երևանը ողջունել, Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը

584

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թվիթերի գրառումով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ու գրել, որ «պատմությունը քաղաքական նպատակներով օգտագործելու այս ամոթալի որոշումը ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի ժողովրդի և կառավարության համար»: Նա քվեարկությունը կապել  Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր էջում ողջունել է «Միացյալ Նահանգների Կոնգրեսի պատմական քվեարկությունը, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Թիվ 296 բանաձևը հաստատուն քայլ է հանուն ճշմարտության և պատմական արդարության, որը նաև սփոփանք է Հայոց ցեղասպանությունը վերապրածների միլիոնավոր ժառանգների համար»: