Թուրքիան՝ Սիրիայի Քրդստան ներխուժելու նախօրեին․ զրույց Հայկ Գաբրիելյանի հետ

947

Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այսօր Թուրքիան է և թուրքական զորքերի հավանական ներխուժումը Սիրիայի Քրդստան։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է թուրքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանի հետ։ Զրույցի ընթացքում հիշեցվում է, որ թուրքական զորքերը Երկրորդ աշխարհամարտից առաջ զավթել են Սիրիայի Ալեքսանդրետի սանջակը, այսօրվա Հաթայը, 1970-ական թթ․ Կիպրոսի մեկ երրորդից ավելին, 90-ական թթ ներխուժումներ են կատարել Իրաք, ներխուժման սպառնալիքի տակ պահել Հայաստանը 1993-ի հոկտեմբերին, իսկ նախկին մի քանի տարիներին ներխուժել և հաստատվել Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում։