Ուկրաինան Լեռնային Ղարաբաղը որակում է Ադրբեջանի օկուպացված տարածք

1591

Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելող իր քաղաքացիներին զգուշացնելով է քրեական և վարչական պատասխանատվության մասին։

«Մեր գործընկերների բազմաթիվ դիմումների կապակցությամբ կցանկանայինք հիշեցնել, որ ԱԳՆ կայքում տեղադրված է տեղեկատվություն Ուկրաինայի քաղաքացիների այլ երկրների տարածք մտնելու/դուրս գալու մասին։

Դա մասնավորապես վերաբերում է Լեռնային Ղարաբաղի (Ադրբեջանի Հանրապետություն) օկուպացված տարածքին և նրան հարակից շրջաններին, ինչպես նաև օկուպացված Աբխազիայի տարածք և Ցխինվալիի շրջան/Հարավային Օսիա (Վրաստան) մտնելուն։

Ուկրաինան անվերապահորեն աջակցում է Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի տարածքային ամբողջականությանը նրանց միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հաստատակամորեն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա, Ցխինվալիի շրջան/Հարավային Օսիա և դրանց հարակից շրջաններ այցելելու որոշումն ընդունելիս առաջնորդվել Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի օրենսդրություններով։

Այդ օրենսդրության խախտումն առաջացնում է վարչական և քրեական պատասխանատվություն»։