Քիմ Քարդաշյանը և Վլադիմիր Պուտինը առաջիկա օրերին կայցելեն Հայաստան

1512

Առաջիկա օրերին Հայաստան են այցելելու աշխարհում ամենաճանաչված մարդկանցից Քիմ Քարդաշյանը և Վլադիմիր Պուտինը:

Քիմ Քարդաշյանը մտադիր է Հայաստանում աշխատատեղեր ստեղծել. ՍիվիլՆեթ

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Թվիթերում գրառում է արել Հայաստան իր առաջիկա այցի մասին։

«Առաջիկա երկու շաբաթներին կայցելեմ Հայաստան և հույս ունեմ առևտուրը մեծացնելու և հայերի համար նոր աշխատատեղեր ստեղծելու ուղիներ գտնել, ինչը կարող է ներառել ապագայում այնտեղ SKIMS-ի արտադրությունը»,- գրել է նա։

Kim Kardashian West

@KimKardashian

I will be visiting Armenia in the next 2 weeks and hope to seek ways I can help increase trade and hopefully create jobs for Armenians which includes @skims production there in the future. @ANCA_DC

«Շնորհակալ եմ։ Ես տքնաջան աշխատել եմ այդ ուղղությամբ և հույս ունեմ, որ Հայաստան այցս կբերի հրաշալի նորություններ, քանի որ մեծ ծրագրեր ունեմ»։

Քարդաշյանը անդրադարձել է նաև Թուրքիայում SKIMS ապրանքանիշի արտադրություն հիմնելու իր ծրագրերին․ «Մենք դատապարտում ենք անցյալի վրա հիմնված ամեն տեսակի խտրականություն՝ ինչ-որ մեկի կամ ինչ-որ ազգի նկատմամբ»։

Kim Kardashian West

@KimKardashian

Thank you! I’ve been working extremely hard on this matter and hope my trip to Armenia will bring some amazing news because I have big plans! https://twitter.com/anca_dc/status/1177369180665987072 

ANCA

@ANCA_DC

Replying to @KimKardashian

Thank you @KimKardashian for considering #Armenia as a future site for @skims production!

We look forward to your upcoming trip to Armenia, value all you do to share our heritage, and love and respect your family’s passion for #Armenian #Genocide recognition.

Քիմ Քարդաշյանը մասնակցելու է WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։ Միջոցառումն այս տարի տեղի է ունենալու Երևանում՝հոկտեմբերի 6-9-ին։

Քիմ Քարդաշյանը Երևանում կմասնակցի WCIT-2019 համաժողովին. ՍիվիլՆեթ

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան-Վեսթը կայցելի Հայաստան՝ մասնակցելու է WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։ Միջոցառումն այս տարի տեղի է ունենալու Երևանում հոկտեմբերի 6-9-ին։

«Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը և թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին: «Գաղափարների շուկա» պանելային քննարկումները կպարզեն, թե ինչ են նշանակում այս զարգացումները անձնական կյանքի գաղտնիության, սոցիալական հարաբերությունների, ինստիտուտների նկատմամբ վստահության և նոր բիզնես մոդելների համար:

«Գաղափարների շուկա» պանելի ընթացքում անհատական ելույթից հետո Քիմ Քարդաշյան-Վեսթը դեմ առ դեմ հարցազրույց կունենա, այնուհետև բեմին կմիանա պանելիստների ականավոր գործիչների խմբին, որոնց շարքում կլինի համաշխարհային ճանաչում ունեցող հայկական PicsArt ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը՝ շարունակելու հետագա քննարկումները։

WCIT-2019-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, Հայաստանի հեռահաղորդակցության ծառայությունների խոշորագույն մատակարար «Յուքոմ» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը Քիմ Քարդաշյան-Վեսթի այցի վերաբերյալ  հայտնել է․ «Մենք՝ WCIT 2019-ի կազմակերպիչներս, օրակարգը կազմելիս որոշեցինք համարձակ, ոչ սովորական մոտեցում ցուցաբերել։ Մենք երբեմն լրջորեն ենք ընդունում նույնիսկ հակասական գաղափարներ այն բոլոր մարդկանցից, ովքեր էական ասելիք ունեն ՏՏ արդյունաբերության և ոչ միայն դրա մասին:

Ավելի քան 240 միլիոն հետևորդներով՝ Քիմ Քարդաշյան-Վեսթը սոցցանցերում ամենամեծ լսարանն ունեցող մարդկանցից է։ Նա մեր ժամանակաշրջանի ամենաազդեցիկ ձայներից մեկն է աշխարհում: Մենք համոզված ենք, որ Քիմ Քարդաշյան-Վեսթը, որպես արտասովոր հաջողակ գործարար, որպես այս ոլորտի առաջամարտիկ, որպես կին և մայր, կարևոր ու հետաքրքիր ասելիք կունենա սոցիալական մեդիայում ձեռներեցության աշխարհի մասին, որի ստեղծմանը և ձևավորմանը նպաստել է արդեն երկու տասնամյակ: Մեր կարծիքով, առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուրջ զրույց ծավալել այս թեմայի շուրջ»,- ասված է WCIT 2019-ի տարածած հաղորդագրությունում։

Սա կլինի Քիմ Քարդաշյանի երկրորդ այցը Հայաստան: Առաջինը տեղի է ունեցել 2015-ին:

Հոկտեմբերի 1-ին Պուտինը կայցելի Երևան․ Կրեմլի խոսնակ

Հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհդրի նիստին. այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այո»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինը մասնակցելու է նիստին։

Ավելի վաղ տեղեկությունը հաստատել էր ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Վերջինիս խոսքով՝ Հայաստանը ներկայում շարժվում է բազմապլանային համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ պահպանելով քաղաքական երկխոսությունը ամենաբարձր մակարդակի վրա։

«Մեկ շաբաթից՝ հոկտեմբերի 1-ին, ՌԴ նախագահը կայցելի Երևան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհդրի նիստին մասնակցելու համար»,- ասել է Ռուդենկոն։

Վլադիմիր Պուտինի առաջիկա այցի մասին մայիսին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։