Վազգեն Սարգսյան՝ ինչու զորքը իջեցրի Ազատության հրապարակ. սեպտեմբեր, 1996թ

7825

1996-ի սեպտեմբերի նախագահական ընտրություններից անմիջապես հետո, պաշտպանության նախարար, ամենակարող Վազգեն Սարգսյանը հայկական զորքը՝ տանկերը, իջեցրեց Ազատության հրապարակ:

1996-ի դեկտեմբերին մի հարցազրույցում Վազգեն Սարգսյանը բացատրել է, թե ինչու է բանակը միջամտել Հայաստանի քաղաքական գործընթացներին.

Ատելության այն դոզան, որ կար մեր հասարակության մեջ (սեպտեմբերյան դեպքերի-խմբ.), ինձ հուսահատության հասցրեց: Քաղաքացիական պատերազմը կանխելու մտադրությամբ գնացի Թատերական հրապարակ: Ուզում էի ժողովրդին համոզել, որ մի քանի օրով ազատեին հրապարակը: Հենց այդ նպատակով էլ հրաման արձակեցի զորքեր քաղաք մտցնել: Այդ օրը ես նկատեցի մի 60-ամյա կնոջ ատելությամբ լեցուն հայացքը, որ ինձ էր ուղղել. Սարսափելի էր: Ես արժանի չէի այդ հայացքին:

1996թ. սեպտեմբերի 22-ին Հայաստանում կայացան նախագահական ընտրություններ, որոնք ժողովրդի հիշողության մեջ մնացին որպես առաջին կեղծված ընտրություններ: Պաշտոնական արդյունքներով Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել էր քվեների շուրջ 52, Վազգեն Մանուկյանը` ավելի քան 41 տոկոսը: Գլխավոր անձը, ով ապահովեց Տեր-Պետրոսյանի պաշտոնական հաղթանակը, Վազգեն Սարգսյանն էր: