Սեպտեմբերի 16-ին Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ընդունել է Հադրութի նորընտիր քաղաքապետ Վահան Սավադյանին և նրան շնորհավորել
Հադրութի բնակիչների վստահության քվեն ստանալու կապակցությամբ։
Հանդիպմանը քննարկվել է Հադրութի հետ բարեկամական հարաբերություններ հաստատած Ֆրանսիայի Վիեն և ԱՄՆ Բըրբանք քաղաքների հետ համագործակցության ակտիվացման հեռանկարները։
Արցախի ԱԳՆ-ն շարունակելու է ջանքեր ներդնել օտարերկրյա պետությունների և Արցախի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման ուղությամբ, ասել է Մայիլյանը:
Արցախի արտգործնախարարի խոսքերով՝ մոտ ժամանակներս լավ նորություններ են լինելու այս բնագավառում, այդ թվում՝ Հադրութի համար։