Ֆուտբոլային տոն Նոյեմբերյանի մարզադաշտում

1358

Սեպտեմբերի 14-ին, շաբաթ օրը, ֆուտբոլային տոն էր Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում։

Հավաքվել էին Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությանը մասնակցող «Դովեղ» ֆուտբոլային ակումբի երեք տարիքային խմբերի թիմերը՝ ֆուտբոլիստները, մարզիչները, ծնողներ։

Ներկա էին ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը (Դովեղ), փոխնախագահ Վրեժ Աբովյանը (Կողբ), գլխավոր մարզիչ Կարեն Ասատրյանը (Նոյեմբերյան), մարզիչներ Գագիկ Հախինյանը (Ախթալա) և Աշոտ Գալստյանը (Ներքին Կարմիր Աղբյուր):

«Դովեղ-05» (մինչև 15 տարեկաններ), «Դովեղ-06» (մինչև 14 տարեկաններ) և «Դովեղ-07» (մինչև 13 տարեկաններ) թիմերում ընդգրկված շուրջ 60 մանուկ և պատանի ֆուտբոլիստներ ստացան իրենց մարզաշապիկները և լուսանկարվեցին:

Տեղի ունեցավ 3 ընկերական հանդիպում մեր երեք թիմերի միջև:

Մեր թիմերին մաս են կազմում դպրոցականներ Ներքին Կարմիր Աղբյուրից Ոսկեվան ու Կոթի, Բաղանիսից Նոյեմբերյան, Դովեղ ու Կողբ, Զորականից Հաղթանակ ու Պտղավան, Մեծ Այրումից մինչև Շնող ու Ախթալա։

Մենք ցանկանում ենք տեղեկացնել, որ առաջիկայում փորձելու ենք ընդլայնել մեր գործունեությունը և մեր թիմերում ընդունել նոր ֆուտբոլիստներ ու մարզիչներ, ձևավորել այլ տարիքային թիմեր:

Չի բացառվում, որ արդեն հաջորդ տարի մենք կունենանք նաև աղջիկների թիմ:

Մեզ կարող են դիմել դպրոցականներ Տավուշի մարզի Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջաններից, ինչպես նաև՝ Լոռու մարզից:

Մի քանի օրից մեկնարկելու է Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությունը: Մեր թիմերի բոլոր խաղերի մասին կտրվի ամբողջական տեղեկատվություն www.aniarc.am կայքում և մեր ակումբի ֆեյսբուքի էջում:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբ