Խորեն Բայրամյան. «Ռոստով» թիմի 1,8 միլիոն եվրո արժողությամբ ֆուտբոլիստը՝ Կոթիից

4440

Ռուսաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող
«Ռոստով» թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից Խորեն Բայրամյանը Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղից է:

Այս պահին նրա տրանսֆերային արժեքը 1,8 միլիոն եվրո է: Թիմի հետ նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Խաղում է ձախ հարձակվողական կիսապաշտպանի դիրքում, հասակը՝ 169 սմ է: Խաղում է 19 համարի մարզաշապիկով:

Նոյեմբերյանի շրջանը ֆուտբոլային է եղել ինչպես Խորհրդային Միության տարիներին, այնպես էլ այսօր: Խորեն Բայրամյանին կարելի համարել Նոյեմբերյանի շրջանի ամենամեծ հաջողությունների հասած ֆուտբոլիստ:

Խորեն Ռոբերտի Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 7-ին, Կոթիում: Ֆուտբոլով զբաղվել սկսել է Ռոստովի մարզային Օլիմպիական ռեզերվի ուսումնարանում, որի ավարտից հետո խաղացել է Դոնի Ռոստովի
«Ռոստով» թիմի երիտասարդական կազմում: Խաղացել է մինչև 21 տարեկանների Ռուսաստանի հավաքականում, ՌԴ քաղաքացի է: