Երկրորդ տարին անընդմեջ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի կապակցությամբ։ Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի ավանդ եք ներդրել ժամանակակից Հայաստանի զարգացման և Անդրկովկասի՝ անվտանգության և կայունության ապահովման գործում»,- ըստ երկրորդ նախագահի գրասենյակի հաղորդագրության, ասվում է Պուտինի շնորհավորագրում:
Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Քոչարյանը մեղադրվում է Սահմանադրական կարգի տապալման և 3 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ:
Արխիվային լուսանկար