1992-ի հուլիս-օգոստոսին, ընդդիմությունը պահանջում էր Տեր-Պետրոսյանի հրաժարականը

5247

Այս նկարահանումը արվել է 1992-ի օգոստոսի կեսերին, երբ Հայաստանն ու Արցախը կորցրել էին Շահումյանի շրջանն ամբողջությամբ, Մարտակերտի շրջանի մի մասը և Արծվաշեն գյուղը Հայաստանի Կրասնոսելսկի՝ այժմ՝ Ճամբարակի շրջանում: Այս նույն օրերին ՀՀԿ-ն, ԱԺՄ-ն, ՀՅԴ-ն, ԱԻՄ-ը և ՍԻՄ-ը պահանջում էին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը՝ Երևանի հրապարակներ հանելով տասնյակ հազարավոր մարդկանց: Եթե 2016-ի ապրիլին հայերը կորցրեցին 800 հեկտար, ապա 1992-ի հուլիս-օգոստոսին կորցրել էին Արցախի մոտ 40 տոկոսը: 

ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումն ընդդիմության պատվիրակության հետ 1992-ի ամռանը։ Ընդդիմադիրները (Արշակ Սադոյան, Հայկ Բաբուխանյան, Վարդան Խաչատրյան, ՀՅԴ և ԱԻՄ ներկայացուցիչներ…) պահանջում են նախագահի հրաժարականը։ Նախագահն առաջարկում է անմիջապես հրավիրել Գերագույն Խորհրդի արտահերթ նիստ և դնել նախագահին անվստահություն հայտնելու հարցով հանրաքվե անցկացնելու հարցը։ Ընդդիմադիրները նաև օրական մեկ ժամ եթեր են ուզում պետական հեռուստաընկերության եթերում։ Նախագահն առաջարկում է օրական երկու ժամ: