Բի Բի Սի-ն այսօր հոդված է հրապարակել Մարտի 1-ի դեպքերի մասին՝ հիմք ընդունելով այդ գործի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության փաստաղթերը, համաձայն որոնց` ցուցարարների վրա կրակել է Սամվել Կարապետյանի՝ հայտնի Օգանովսկու ղեկավարության տակ գտնվող 20 հոգանոց խումբը։ Այն, ըստ հոդվածի, տեղակայված է եղել Բաղրամյան 26-ի նկուղում։ Ըստ հոդվածի, որը հղում է կատարում հետաքննությանը, հավանաբար, խմբին այցելել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, իսկ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը ֆինանսավորել են նրա գործունեությունը։ Բի Բի Սի-ի հոդվածը դարձավ այսօրվա՝ օգոստոսի 7-ի լրատվամիջոցների քննարկման առաջին թեման։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ։
Վերջին Լուրերը
Տեսադարան
Հայաստանում երկրաշարժ՝ 27 ապրիլի, 1931 թվական. Հայաստանի ազգային արխիվ
1931թ ապրիլի 27-ին ուժգին երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Նախիջևան հատվածում: Ավերածություններ են եղել Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում: Տաթևի վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Աստվածածին...
Հայոց ցեղասպանությունը զուտ քաղաքական ծրագիր էր՝ թելադրված Օսմանյան կայսրության կոնկրետ պետական շահերից. Տեր-Պետրոսյան, 1995թ...
Հատվածներ 1995 թվականին Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված գիտաժողովում Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից։
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում դա առաջին պետական բարձր մակարդակով գիտաժողովն...
Լենինի արձանի ապամոնտաժումը. Երևան, 1991 թվականի ապրիլի 13
1991թ. ապրիլի 13-ին Լենինի արձանն ապամոնտաժվեց:
Երեւան, ապրիլի 13: /ՏԱՍՍ-ի թղթ. Տ.Լիլոյան/: Այսօր Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում ապամոնտաժվել է Վ.Ի.Լենինի արձանը:
Արձանը հանելու մասին...
«Հավանական եմ համարում նոր պատերազմ, որտեղ մենք կպարտվենք և կկորցնենք ամեն ինչ». 30 մարտի,...
Թաթուլ Հակոբյան․ «Արցախում ժամանակը աշխատում է նրա օգտին, ով այդ ժամանակը ճիշտ է օգտագործում»:
Ազատության հետ այս զրույցը կայացել է 2017թ մարտի 30-ին: