Վազգեն Սարգսյանի այս խոսքը, հավանաբար, պետք է 1992 թվականին հնչած լինի, երբ ադրբեջանական բանակը գրավել էր Մարտակերտ քաղաքն ու շրջանի մեծ մասը: Ղարաբաղյան առաջին պատերազմում, մոտ մեկ տարի՝ 1992-1993 թվականներին, Արցախի հյուսիսը ադրբեջանական գրավման տակ էր:
Վազգեն Սարգսյանի խոսքը.
Արցախից փախած բազմաթիվ զինվորներ կան: Այսօր Արցախի Պաշտպանության կոմիտեի նախագահը զանգահարել և խնդրում է… հատկապես Մարտակերտի շրջանից փախածներ կան, որոնք այստեղ ման են գալիս հերոսների տեսքով՝ Վիլիսներով, Նիվաներով, զենքերով… Փողեր են վերցնում, այնտեղից էվակուացնում են մարդկանց այդ վայ-ֆիդայիները… Այստեղ ունեն աստծո հարգանք:
Դրանց նկատմամբ հասարակական մոտեցում է պետք: Դրանք ուղղակի փախստականներ են, ոչ մի արցախցի զինվոր, մի քանի տասնյակ այստեղ են գրությամբ, մնացյալ բոլորը [ովքեր Հայաստանի Հանրապետությունում են] փախստականներ են, դավաճաններ են, լքել են իրենց դիրքերը, լքել են իրենց տները, քեֆեր են անում Երևանում:
Առաջիկա մի քանի օրերին դրանցով մենք կտրուկ զբաղվելու ենք, սակայն առաջին հերթին հասարակական մոտեցնում է պետք: Դրանք պետք է համարվեն ամենաարհամարհված զանգվածը և ոչ թե հերոսներ:
Լուսանկարում՝ Վազգեն Սարգսյանը և Աշոտ Նավասարդյանը