Կիրակի օրը Ստամբուլում կայացած քաղաքապետի կրկնակի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր, Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն։ Մարտին նա ընդամենը 13 000 քվեի առավելությամբ էր հաղթել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակից, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմին։ Էրդողանը հասավ նրան, որ նշանակվեցին նոր ընտրություններ։ Այս անգամ Իմամօղլուն հաղթեց 700 000 քվեի առավելությամբ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է թուրքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանի հետ։
Վերջին Լուրերը
Տեսադարան
Արցախ վերադարձին չեմ հավատում. Թաթուլ Հակոբյանի զրույցը Գայանե Բաղդասարյանի հետ
Արցախի հանրության մեջ սթափ ձայների պակաս կա: Անգամ աղետից ու արհավիրքից հետո արցախյան հանրությունը քիչ է քննարկում, թե ինչու այսպես եղավ: Արցախից բռնի տեղահանված...
Միջանցք չտալու հարցում է նաև Հայաստան-Իրան ընդհանուր շահերի կիզակետը
Սիրիայում տեղի ունեցածը ակնհայտ անհաջողություն էր Իրանի համար, սակայն վաղաժամ է միանշանակ եզրակացություններ անելը, կարծում է իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: Լրագրող,...
Արցախում Ռուսաստան չկար 2022թ Ուկրաինա ներխուժումից հետո. Հայկ Խանումյան
Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր և նախկին նախարար Հայկ Խանումյանը կարծում է, որ 2022 թվականին Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ մտնելուց հետո Արցախում փաստացի Ռուսաստան չի...
Սիրիայի դասը, Իրանից պատրանքային հույսերը, Թուրքիայի նոր դերը. Արման Բաբաջանյան
Սիրիայում Ասադի վարչակարգի տապալումը, ռուսական և իրանական անկարողությունը ցույց են տալիս, որ Հայաստանն իր անվտանգային խնդիրներում չպետք է հույս դնի ո՛չ Ռուսաստանի և ո՛չ...
Բելովեժյան թավուտ՝ ԽՍՀՄ-ի վերջը. 8 դեկտեմբեր, 1991թ
1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Բելառուսի Բելովեժյան թավուտում ստորագրվեց համաձայնագիր, որով Խորհրդային Միությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն, դադարեցրեց իր գոյությունը: ՍիվիլՆեթի Թաթուլ...