Արևիկ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. կաթոլիկ հայերը

2795

Արևիկ գյուղը Շիրակի մարզի խոշորացված Ախուրյան համայնքի մաս է կազմում: Ախուրյան համայնքի կազմում ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Այգաբաց, Արևիկ,  Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ:

Արևիկը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 7 կիլոմետր դեպի հարավ-արևելք՝ Շիրակի դաշտում, բլրապատ հարթավայրում` ծովի մակարդակից 1536 մետր բարձրության վրա:

Արևիկը սահմանակից է Ազատան, Ախուրյան, Այգաբաց և Բասեն գյուղերին:

Արևիկը նախկինում ունեցել է Թափադոլլակ անունը: Արևիկ է վերանվանվել 1945 թվականին:

Այսօր գյուղի բնակչությունը 1700-ի սահմաններում է: Բնակչության նախնիների մի մասը մոտ 200 տարի առաջ այստեղ է տեղափոխվել Ալաշկերտի և Բասենի շրջանից:

Արևիկի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 159 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 625 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 858 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 975 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1904 թվական – 1083 հոգի

1914 թվական – 1232 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1191 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1133 հոգի

1919 թվական – 2356 հոգի

1922 թվական – 1498 հոգի, որից 1494-ը՝ հայ, 4-ը՝ այլ, բայց ոչ՝ թրքո-թաթար

1926 թվական – 1155 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1140-ը՝ հայ, 15-ը՝ եզդի

1931 թվական – 1332 հոգի, բոլորը՝ հայ:

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։

Ախուրյանի շրջանի վարչական կենտրոնը Ախուրյան գյուղն էր։ Շրջանն ուներ հետևյալ բնակավայրերը.

  • Ազատան
  • Ախուրիկ
  • Ախուրյան ե/գ կայարանին կից ավան
  • Այգաբաց
  • Առափի
  • Արևիկ
  • Բայանդուր
  • Բենիամին
  • Գետք
  • Երազգավորս
  • Լեռնուտ
  • Կամո
  • Կապս
  • Կառնուտ
  • Կարմրաքար
  • Կրաշեն
  • Հայկավան
  • Հացիկ
  • Հովիտ
  • Հովունի
  • Ղարիբջանյան
  • Մայիսյան
  • Մայիսյան ե/գ կայարանին կից ավան
  • Մարմաշեն
  • Մեծ Սարիար
  • Մուսայելյան
  • Շիրակ
  • Ոսկեհասկ
  • Ջաջուռ
  • Ջաջուռ ե/գ կայարանին կից ավան
  • Ջրառատ
  • Վահրամաբերդ
  • Փոքրաշեն
  • Քեթի

Լուսանկարում՝ Արևիկ գյուղի կաթոլիկ եկեղեցին