Հերթական սկանդալը՝ հայկական ֆուտբոլում. զրույց Արմեն Նիկողոսյանի հետ

1031

Մայիսի 21-ին Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության Լոռի-Փյունիկ խաղում, որը չեմպիոնական մրցավազքում մեծ նշանակություն ուներ, խաղի գլխավոր մրցավարը Փյունիկի օգտին չնշանակեց ակնհայտ 11-մետրանոցը։ Դեպքին հաջորդեցին հայկական ակումբների մեղադրանքները՝ ուղղված մեկմեկու և նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը Սիվիլնեթի հետ զրուցում է միջադեպի ու մրցավարության խնդիրների շուրջ։