Մովսես Սիլիկյանի և Ավետիք Սահակյանի բնակարանը. Երևան, Պուշկինի 38

2681

Երևանի Ռոստոմի 32 (այժմ՝ Պուշկինի 38) հասցեում գտնվող այս շենքում են 1918-1920 թվականներին ապրել Հայաստանի Հանրապետության խորհրդարանի առաջին նախագահ, հանրային խնամատարության և վերաշինության նախարար, ապա՝ երկրորդ գումարման խորհրդարանի փոխնախագահ Ավետիք Սահակյանն ու կինը՝ երկրորդ գումարման խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վարվառե Սահակյանը, ինչպես նաև նրանց երեխաները, որոնց ժառանգներն այսօր ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում են ապրում։

1920-1921 թթ. այս շենքում է բնավել նաև Սարդարապատի հերոսամարտի կերտողներից, Երևանի զորամասի հրամանատար, զորավար Մովսես Սիլիկյանը:

Մայքլ Բաբայանի Ֆեյսբուքի էջից