Հայերը Կարին/Էրզրումում Հայոց ցեղասպանության նախօրեին

4681

Պոլսի Հայոց պատրիարքության 1912-ի տվյալներով, Հայոց ցեղասպանության նախօրեին հայերի թիվը Էրզրումի վիլայեթում կազմում էր 202 հազար 391 հոգի: Հայերը բնակվում էին վիլայեթի 425 բնակավայրերում, ունեին 406 եկեղեցի և 76 վանք, 322 դպրոց 21 հազար 348 աշակերտներով:

Էրզրումի վիլայեթը բաժանված էր երեք սանջակների՝ Էրզրումի, Երզնկայի և Բայազետի:

ԿԱՐԻՆ/ԷՐԶՐՈՒՄԻ սանջակ

Էրզրում քաղաքում և շրջակայքի 53 բնակավայրերում հայերի թիվը 37.480 էր: Կար 43 եկեղեցի և 3 վանք: Այդ շրջանում հայերն ունեին 52 դպրոց 6355 աշակերտներով:

Խնուսում և շրջակայքի 25 բնակավայրերում հայերի թիվը 21.382 էր: Կար 21 եկեղեցի և 4 վանք: Հայերն ունեին 17 դպրոց 871 աշակերտներով:

Քղիում և շրջակայքի 51 բնակավայրերում հայերի թիվը 19.859 էր: Կար 45 եկեղեցի և 5 վանք: Հայերն ունեին 63 դպրոց 2925 աշակերտներով:

Թերջանում (Մամախաթուն) և շրջակայքի 41 բնակավայրերում հայերի թիվը 11.690 էր: Կար 36 եկեղեցի և 2 վանք: Հայերն ունեին 27 դպրոց 1187 աշակերտներով:

Բայբուրթում (Բաբերդ) և շրջակայքի 30 բնակավայրերում հայերի թիվը 17.060 էր: Կար 5 եկեղեցի և 3 վանք: Այդ շրջանում հայերն ունեին 9 դպրոց 844 աշակերտներով:

Սպերում (Իսպիր) և շրջակայքի 17 բնակավայրերում հայերի թիվը 2.602 էր: Կար 17 եկեղեցի և 1 վանք: Հայերն ունեին 13 դպրոց 459 աշակերտներով:

Թորթումում և շրջակայքի 13 բնակավայրերում հայերի թիվը 2.829 էր: Կար 14 եկեղեցի և 1 վանք: Հայերն ունեին 3 դպրոց:

Քեսկինում և շրջակայքի 13 բնակավայրերում հայերի թիվը 8.136 էր: Կար 14 եկեղեցի: Հայերն ունեին 5 դպրոց:

Նարմանում և շրջակայքի 2 բնակավայրերում հայերի թիվը 748 էր: Կար 2 եկեղեցի: Հայերն ունեին 2 դպրոց 160 աշակերտներով:

Բասենում (Փասինլար) և շրջակայքի 57 բնակավայրերում հայերի թիվը 16.740 էր: Կար 16 եկեղեցի և 1 վանք: Հայերն ունեին 20 դպրոց 940 աշակերտներով:

ԵՐԶՆԱԿԱ/Էրզինջանի սանջակ

Երզնկա քաղաքում և շրջակայքի 38 բնակավայրերում հայերի թիվը 25.795 էր: Կար 53 եկեղեցի և 24  վանք: Այդ շրջանում հայերն ունեին 37 դպրոց 3.863 աշակերտներով:

Բոլորմոր (Փյուլումուր) քաղաքում և շրջակայքի 4 բնակավայրերում հայերի թիվը 862 էր: Կար 4 եկեղեցի և 3 վանք: Հայերն ունեին 3 դպրոց 1033 աշակերտներով:

Կեմախ քաղաքում և շրջակայքի 15 բնակավայրերում հայերի թիվը 6.396 էր: Կար 37 եկեղեցի և 6   վանք: Հայերն ունեին 13 դպրոց 802 աշակերտներով:

Կուրուչայում և շրջակայքի 6 բնակավայրերում հայերի թիվը 2.989 էր: Կար 6 եկեղեցի: Հայերն ունեին 5 դպրոց:

Կերճանիս/Ռեֆահիյեում և շրջակայքի 3 բնակավայրերում հայերի թիվը 1.570 էր: Կար 3 եկեղեցի և 2 վանք: Հայերն ունեին 3 դպրոց:

ԲԱՅԱԶԵՏԻ ՍԱՆՋԱԿ

Բայազետ քաղաքում և շրջակայքի 5 բնակավայրերում հայերի թիվը 4.884 էր: Կար 14 եկեղեցի և 8  վանք: Այդ շրջանում հայերն ունեին 6 դպրոց 684 աշակերտներով:

Դիադինում և շրջակայքի 8 բնակավայրերում հայերի թիվը 1.649 էր: Կար 6 եկեղեցի և 11 վանք: Հայերն ունեին 2 դպրոց 200 աշակերտներով:

Կարաքիլիսեում և շրջակայքի 12 բնակավայրերում հայերի թիվը 8.180 էր: Կար 9 եկեղեցի և 1 վանք: Հայերն ունեին 4 դպրոց:

Ալաշկերտ/Էլեշգիրդում և շրջակայքի 12 բնակավայրերում հայերի թիվը 9.914 էր: Կար 13 եկեղեցի և 1 վանք: Այդ շրջանում հայերն ունեին 11 դպրոց 960 աշակերտներով:

Թոփրակկալեում և շրջակայքի 20 բնակավայրերում հայերի թիվը 1.624 էր: Կար 7 եկեղեցի: Հայերն ունեին 2 դպրոց: