Հայերը Սեբաստիայում. 1928 թվական

2108

“Ազդարարը” տալիս է մանրամասն տեղեկութիւններ Սեբաստիոյ հայութեան մասին: Տնտեսապէս ժողովուրդը ինքնաբաւ է, քաղաքում զբաղւում է առեւտրով ու արհեստներով, իսկ շրջաններում՝ հողագործութեամբ: Չունին դպրոց, իսկ քաղաքում՝ նաեւ եկեղեցի: Կառավարութիւնը յատկապէս խիստ է այդ շրջանի հայութեան նկատմամբ եւ չի արտօնում դպրոց եւ եկեղեցի պահել:

Համաձայն յօդուածագրի վիճակագրական տեղեկութիւնների՝

Սեբաստիայում ապրում են 1.800 հայեր,

Զարայում՝ 800,

Կեմերիկում՝ 400,

Գոչհիսարում՝ 350,

Գանկալում՝ 650,

Ուլաշում՝ 520 հայեր:

Պոլսահայ կեանքում աչքի ընկնող ոչինչ կայ: Հայ ազգաբնակութիւնը սրտի մորմոք է զգում ի տես այն կարգադրութեան, որ կառավարութիւնը անում է “լքեալ” գոյքերի նկատմամբ: Որոշուած է հայերից թալանուած գոյքերի վաճառքը դադարեցնել եւ այդ գոյքերը յատկացնել թուրք գաղթականներին:

Աւելի ծանր անդրադարձում է ունենալու կառավարութեան մի այլ կարգադրութինը փոքրամասնութեանց դպրոցների մասին:

Համաձայն կրթական տնօրէնի հոկտեմբերի վերջի շրջաբերականի, փոքրամասնութեանց- ուրեմն եւ հայկական- դպրոցներում պատմութեան, աշխարհագրութեան եւ քաղաքացիական կրթութեան դասերը պիտի աւանդուին թուրքէրեն լեզուով, թուրք ուսուցիչների կողմից եւ համաձայն պաշտօնական նախակրթարանների ծրագրին: Այդ նշանակում , որ հայ դպրոցները բացի թուրքացումին առ հարկի ընդառաջ գնալը, ստիպուած պիտի լինեն իրենց սուղ միջոցներով պահել եւս մի քանի թուրք ուսուցիչներ, վճարելով կրկնակի ռոճիկներ:

Հայրենիք ամսագիր, թիվ 4, փետրուար 1928, էջ 175: 

Սեբաստիա քաղաքի տեսարանը վերցրել ենք Հուշամատյան կայքից՝ http://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/sivasvilayet.html