Հանրային խորհրդի ձևավորման գործընթացն ավարտված է, նշանակված է խորհրդի նախագահ
04.04.2019
Կառավարության ապրիլի 4-ի նիստում Վազգեն Մանուկյանը նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ՝ համաձայն «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի։
Այսպիսով, նոր Հանրային խորհրդի ձևավորման գործընթացն ավարտված է։
Հանրային խոհրդի 45 անդամների կազմը ձևավորվում է հետևյալ կերպ՝ առաջին 15 անդամներին հաստատում է կառավարությունը վարչապետի առաջարկով, հաջորդ 15 անդամները ՀԽ անդամ են դառնում՝ ընտրվելով ՀԽ հանձնաժողովների նախագահներ, վերջին 15 անդամներին ընտրում են ՀԽ նախորդ 30 անդամները, որից հետո վարչապետը Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմից կառավարության հաստատմանն է ներկայացնում խորհրդի նախագահի թեկնածու։
Հիշեցնենք, որ նոր Հանրային խորհրդի ձևավորման գործընթացը մեկնարկել էր 2018 թվականի սեպտեմբերի 6-ին, երբ ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել էին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները։ Այնուհետև տեղի էր ունեցել հանձնաժողովների ձևավորման, նախագահների ընտրության և վերջին 15 անդամների ընտրության գործընթացը։
Հանրային խորհրդի նոր կազմը հետևյալն է՝
Կառավարության կողմից նշանակված ՀԽ անդամներ
Վազգեն Մանուկյան՝ Հանրային խորհրդի նախագահ,
Արմեն Տեր-Տաճատյան՝ փաստաբան, «Տեր-Տաճատյան» փաստաբանական գրասենյակի ղեկավար, «Կոնվերս» բանկի խորհրդի նախագահ,
Անահիտ Աղոյան՝ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Կոտայքի մասնաճյուղի տնօրենի տեղակալ, ժողովրդավարության, առաջնորդության, գենդերային հարցերի փորձագետ,
Կառլոս Ղազարյան՝ գեներալ, 1990-91 թթ․ ՀՀ ներքին գործերի նախարար, 1997-99 թթ․ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ,
Հովհաննես Հովհաննիսյան՝ ԵՊՀ դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ,
Գագիկ Գինոսյան՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ազգագրական երգի-պարի խմբի հիմնադիր,
Աշոտ Հակոբյան՝ «Հզոր հանրություն» զարգացման հիմնադրամի տնօրեն,
Հովիկ Մուսայելյան` «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ,
Բաբկեն Պիպոյան` «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ,
Հարություն Մեսրոբյան` կառավարման փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու,
Յուրի Ջավադյան՝ «Հայջրնախագիծ» ՓԲԸ տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, 1978-86 թթ․ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ,
Արկադի Տեր- Թադևոսյան՝ գեներալ, ռազմական գործիչ,
Հրանտ Տեր-Աբրահամյան՝ հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան,
Ստյոպա Սաֆարյան՝ հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ,
Արամ Սաֆարյան՝ լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր։
Հանրային խորհրդի հանձնաժողովների նախագահներ-ՀԽ անդամներ
Աիդա Թոփուզյան՝ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, Կանանց հանրապետական խորհրդի նախագահ (ՀԽ Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ)
Կարեն Զադոյան՝ Իրավաբանների Հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, iravaban.net մասնագիտացված լրատվամիջոցի հիմնադիր (ՀԽ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ),
Լարիսա Ալավերդյան՝ հասարակական-քաղաքական գործիչ, 2004-2006 թվականներին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր (ՀԽ Քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ),
Վազգեն Սաֆարյան՝ տնտեսագետ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր (Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ),
Վարդան Համբարձումյան՝ Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ՏԻՄ զարգացման դեպարտամենտի տնօրեն (ՀԽ Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ),
Կարինե Դանիելյան՝ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, Միջազգային էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի (ՀԽ Բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ),
Լևոն Գրիգորյան` սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն (ՀԽ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ),
Գեղամ Օհանյան` ՀՀ ոստիկանության պաշտոնաթող գնդապետ, Ոստիկանության Երևան քաղաքի վետերանների խորհրդի նախագահ (ՀԽ Պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի հանձնաժողովի նախագահ),
Կորյուն Առաքելյան` Գրողների միության անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր (ՀԽ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ)
Գագիկ Եգանյան` 1999-2018 ՀՀ միգրացիոն ծառայության ղեկավար, «Միգրացիայի կառավարում» հատուկ դասընթացի հեղինակ (ՀԽ Ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ),
Գևորգ Մկրտչյան` «Երիտասարդություն» ՀԿ նախագահ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն (ՀԽ Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ),
Գոռ Վարդանյան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տեղակալ, «Պոլիտեխնիկ ուսանողական բարեգործական» հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու (Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ),
Հովհաննես Թադևոսյան` «Մասիս Տոբակո» ընկերության գործադիր տնօրեն, ՀՀ գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման խորհրդի անդամ, IFAD Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Արցախում գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հոգաբարձուների անդամ (ՀԽ Ձեռնարկատիրական հարցերի հանձնաժողովի նախագահ)
Արմեն Բալդրյան՝ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր և գործադիր տնօրեն (ՀԽ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովի նախագահ),
Գագիկ Մանասյան՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (ՀԽ Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ)։
Հանրային խորհրդի 30 անդամների կողմից ընտրված ՀԽ անդամներ
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն,
Վազգեն Յակուբյան՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ, IDeA հիմնադրամի Կենտրոնական խորհրդի անդամ,
Գաբրիել Ջեմբերջյան՝ բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ,
Արմեն Էլբակյան՝ ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար,
Սմբատ Լպուտյան՝ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ,
Արսեն Ղազարյան՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ,
Էդուարդ Ղազարյան՝ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Կրթության և գիտության նախկին նախարար,
Արշակ Սադոյան՝ քաղաքական-հասարակական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր,
Արծրուն Պեպանյան՝ հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան,
Մարատ Ատովմյան՝ փաստաբան, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի համակարգող,
Հայրապետ Գալստյան՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գլխավոր ուռուցքաբան,
Ռուզան Ղազարյան՝ հասարակական գործիչ, միջազգային և տեղական կառույցների կողմից մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերի ղեկավար և խորհրդատու,
Անահիտ Բախշյան՝ հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ, կրթության փորձագետ,
Հայկ Սարգսյան՝ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր,
Վարդան Մարաշլյան՝ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն, ՀՀ սփյուռքի նախկին փոխնախարար, տնտեսական գիտությունների թեկնածու։