Երկու Ադրբեջան՝ Աքրամ Այլիսլիի և Ռամիլ Սաֆարովի․ զրույց Լևոն Ջավախյանի հետ

694

Արձակագիր Լևոն Ջավախյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրուցում է խաղաղության, պատերազմի ու գրականության մասին։ Ջավախյանն ասում է, որ խաղաղության ճանապարհին նախ պետք է քանդել թշնամության պատը։ Նա կարծում է, որ երկու Ադրբեջան կա՝ մեկը Աքրամ Այլիսլիի Ադրբեջանն է, որտեղ ծնվում են «Քարե երազները», մյուսը Ռամիլ Սաֆարովի Ադրբեջանն է, երբ մարդասապանը հերոսացվում է։ Ջավախյանը Վերնիսաժում արծաթավաճառ է։ Նրա հետ զրույցը տեղի է ունեցել Վերնիսաժի հարակից հրապարակում։