Խաղաղության այլընտրանքը 18 տարեկան զոհերն են. Վարդան Հարությունյան

918

Յուրաքանչյուր քայլ պետք է ծառայի խաղաղությանը․ Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ Հայաստանի և նրա ժողովրդի յուրաքանչյուր քայլ պետք է ծառայի խաղաղությանը։ Խաղաղության այլընտրանքը 18-ամյա զոհերն են Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում։ Հարությունյանն անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում արած հայտարարություններին, մասնավորապես, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը հայ-ադրբեջանական համատեղ աշխատանք պետք է լինի, և որ որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար։