Ախուրյանի բնակչությունը 1831-1931 թվականներին

3626

Ախուրյանը Հայաստանի ամենամեծ գյուղերից է:

2011 թվականի մարդահամարի տվյալներով այս բնակավայրի մշտական բնակչությունը եղել է 7,113 հոգի, առկա բնակչությունը՝ 6,693 հոգի:

Ախուրյանը իմնադրվել է 1805-1829 թթ Արևմտյան Հայաստանի Բասենի,Կարսի, Սեբաստիայի, Ալաշկերտի գավառներից տեղահանված հայերի կողմից:

Ախուրյան համայնքի կազմում ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Այգաբաց, Արևիկ,  Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ:

Ախուրյանը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 3 կմ, իսկ մայրաքաղաք Երևանից 126 կմ հեռավորության վրա:

Նախկինում կրել է Դուզքենդ անունը: Ախուրյան է վերանվանվել 1945 թվականի դեկտեմբերի 7-ին:

Ախուրյանի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 456 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 1061 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 1375 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 1635 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 1620 հոգի,

1914 թվական – 2352 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 1782 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 1210 հոգի,

1919 թվական – 2700 հոգի,

1922 թվական – 2182 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 2447 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 2279 հոգի, բոլորը՝ հայ:

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։

Ախուրյանի շրջանի վարչական կենտրոնը Ախուրյան գյուղն էր։

Խորհրդային տարիների մարդահամարի տվյալներով Ախուրյանի բնակչությունը եղել է.

1939 թվական – 2320 հոգի, 

1959 թվական – 2966 հոգի, 

1970 թվական – 3812 հոգի,

1979 թվական – 6364 հոգի,

1989 թվական – 6730 հոգի:

2001 թվականի մարդահամարի տվյալներով Ախուրյանի բնակչությունը եղել է 9.696 հոգի:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

ԱՆԻ կենտրոն

Լուսանկարում՝ Սուրբ Նշան եկեղեցին

Լուսանկարը՝ Մարիա Քոչարյանի

Դիտել և կարդալ նաև՝

Ախուրյանի շրջանի գյուղերը 1831 թվականին