«Հայաստանը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը։ Դա անընդունելի է». Իլհամ Ալիև

657

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ձևաչափը փոխելու Հայաստանի կառավարության փորձերն «անընդունելի են»։

«Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը։ Դա ընդունելի չէ և հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի արգելափակման փորձ է»,- Interfax-ը մեջբերում է Ալիևին, որը ելույթ է ունեցել Բաքվում միջազգային համաժողովի ժամանակ։

Նա ասել է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես հանդես են եկել բանակցությունների ձևաչափի փոփոխության դեմ։

«Բանակցությունները պետք է լինեն արդյունավետ, այլ ոչ թե հանուն բանակցությունների։ Դրանք պետք է հանգեցնեն ադրբեջանական բռնագրավված տարածքների ազատագրմանը»,- ասել է Ալիևը։

Վերջինս հերթական անգամ շեշտել է, որ ստատուս քվոն «անընդունելի է»։

Արխիվային լուսանկար