Բենիամին գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

3066

Բենիամին գյուղը գտնվում է Շիրակի մարզի հարավ արևմտյան մասում, ծովի մակարդակից 1430 մ բարձրության վրա: Բենիամինը հյուսիս արևմուտքից սահմանակից է Ազատան, արևելքից` Սարատակ, հարավից` Լուսակերտ, հուսիս արևմուտքից` Գուսանագյուղ և արևմուտքից Բայանդուր համայնքներին:

Գյուղը մարզկենտրոն Գյումրիից գտնվում է 12 կմ, իսկ մայրաքաղաք Երևանից 113 կմ հեռավորության վրա:

Նախկինում կրել է Ճլոխան, Ջելոխան, Ճալովխան անունները: 1945 թվականի դեկտեմբերի 7-ից կրում է Բենիամին անունը՝ ի հիշատակ Խորհրդային Միության հերոս, գեներալ-մայոր Բենիամին Գալստյանի:

Այսօր գյուղն ունի շուրջ 700 բնակիչ:

Բենիամինի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 109 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 347 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 483 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 561 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1904 թվական – 653 հոգի

1914 թվական – 701 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 718 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 607 հոգի

1919 թվական – 550 հոգի 

1922 թվական – 483 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 442 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 441-ը՝ հայ, 1-ը՝ ասորի

1931 թվական – 530 հոգի, բոլորը՝ հայ:

Բենիամինը եղել է Ախուրյանի շրջանի գյուղերից Ազատան համայնքի կազմում:

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։

Ախուրյանի շրջանի վարչական կենտրոնը Ախուրյան գյուղն էր։ Շրջանն ուներ հետևյալ բնակավայրերը.

  • Ազատան
  • Ախուրիկ
  • Ախուրյան ե/գ կայարանին կից ավան
  • Այգաբաց
  • Առափի
  • Արևիկ
  • Բայանդուր
  • Բենիամին
  • Գետք
  • Երազգավորս
  • Լեռնուտ
  • Կամո
  • Կապս
  • Կառնուտ
  • Կարմրաքար
  • Կրաշեն
  • Հայկավան
  • Հացիկ
  • Հովիտ
  • Հովունի
  • Ղարիբջանյան
  • Մայիսյան
  • Մայիսյան ե/գ կայարանին կից ավան
  • Մարմաշեն
  • Մեծ Սարիար
  • Մուսայելյան
  • Շիրակ
  • Ոսկեհասկ
  • Ջաջուռ
  • Ջաջուռ ե/գ կայարանին կից ավան
  • Ջրառատ
  • Վահրամաբերդ
  • Փոքրաշեն
  • Քեթի

Ախուրյանի շրջանի գյուղերը 1831 թվականին