Կարեն Ղազարյանի, մյուսների և ղարաբաղյան բանակցությունների մասին

1568

Տավուշի Բերդավան գյուղի գերեվարված բնակիչ Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է քսան տարվա ազատազրկման։ Ղազարյանին շինծու մեղադրանքներով դատապարտելով՝ Ադրբեջանը ցանկանում է նրան փոխանակել Արցախում իրենց պատիժը կրող դիվերսանտների կամ նրանցից մեկի հետ։ ՍիվիլՆեթի Կարեն Հարությունյանը և Թաթուլ Հակոբյանը քննարկում են, թե ինչպես կարող է լուծում ստանալ գերիների հարցը։ Որպես միջանկյալ լուծում նշվում է, որ, օրինակ, հնարավորություն տրվի այս մարդկանց հարազատներին տեսակցել նրանց համապատասխանաբար Արցախում (կամ Հայաստանում) և Ադրբեջանում։