«Շիրակ-2»-«Դովեղ»՝ 3:1. ընկերական հանդիպում, ամբողջական տեսագրություն

2397

Փետրվարի 16-ին Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով մարզադաշտում տեղի ունեցավ ընկերական հանդիպում Հայաստանի ֆուտբոլի առաջնության Առաջին խմբում հանդես եկող Գյումրիի «Շիրակ-2» և Նոյեմբերյանի «Դովեղ» թիմերի միջև։

Դաշտի տերերը հաղթեցին 3-1 հաշվով: «Շիրակ-2»-ից գոլերի հեղինակներ դարձան Արման Քեշիշյանը, Լևոն Մրյանը և Վրեժ Թորոսյանը, «Դովեղ»-ից՝ Հայկազ Ստեփանյանը:

Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբը, որ մտադրություն ունի այս տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա հայտ ներկայացնել՝ մասնակցելու 2019-2020 թթ Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը, անցկացրեց իր պրոֆեսիոնալ առաջին խաղը։

«Դովեղ»-ից հանդիպմանը մասնակցեցին հետևյալ 20 ֆուտբոլիստները.

  1. Էդվարդ Հավհաննիսյան – Երևան
  2. Տարոն Բաբաջանյան – Բագրատաշեն
  3. Մհեր Օհանյան – Իջևան
  4. Մանաս Սիմոնյան – Ներքին Կարմիր Աղբյուր
  5. Արթուր Բուդուրյան – Ներքին Կարմիր Աղբյուր
  6. Դանիել Հակոբյան – Աշտարակ
  7. Կարեն Ենգիբարյան – Իջևան
  8. Իշխան Եսայան – Ալավերդի
  9. Սմբատ Աբովյան – Ալավերդի
  10. Նաիրի Բահադուրյան – Այրում
  11. Միշա Զուրաբյան – Բերդավան
  12. Վահե Երգենյան – Բերդավան
  13. Ակսել Մկրտումյան – Այրում
  14. Վահագն Ղազարյան – Բերդավան
  15. Հայկազ Ստեփանյան – Ոսկեպար/Իջևան
  16. Աշոտ Խասիկյան – Կողբ
  17. Աշոտ Հակոբյան – Դովեղ
  18. Տիգրան Ենգիբարյան – Իջևան
  19. Արեն Զուրաբյան – Բերդավան
  20. Արմեն Հակոբյան – Երևան

Թիմի մարզիչ՝ Կարեն Ասատրյան, Նոյեմբերյան

Դովեղ ՖԱ փոխնախագահ՝ Վրեժ Աբովյան, Կողբ

Դովեղ ՖԱ հիմնադիր՝ Թաթուլ Հակոբյան, Դովեղ