Մարտի 1-ի իրադարձություններում բանակը՝ «հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր»

753

0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է և ոչ օբյեկտիվ․ Սեյրան Օհանյան

0038 հրամանը ներքին գերատեսչական հրաման է և նույնքան բնական գործընթացի շրջանակում է եղել, որքան 0037, 0036 կամ, ասենք, 0051 հրամանը։ 0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է և ոչ օբյեկտիվ․ Ֆեյսբուքում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008 թ. Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։

Ըստ Օհանյանի՝ որևէ մեկն «իրավունք չունի զորքի զորանոցային վիճակի բերելը մեկնաբանել որպես հակասահմանադրական քայլ ժողովրդի դեմ»:

Տեսաուղերձում Օհանյանը պնդում է, որ բանակը 2008թ․ մարտիմեկյան իրադարձություններում «հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է եղել»։

Նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ մեղադրանքի մասին Օհանյանն ասում է, որ չի հավատում, որ «նա խուսափում է, այլ պարզապես վիրավորված է և չի հավատում ընթացող քրեադատավարական գործընթացին»։

«Ես բացահայտ սխալ եմ համարում նաև հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը, նրան կալանավորված պահելը։ Մարդը, որը ինքնակամ մի քանի անգամ ներկայացել է քրեադատավարական բոլոր գործողություններին, այդպիսի վերաբերմունքի արժանի չէ։ Այդպիսի մարդիկ երբևիցե չեն խուսափում պատասխանատվությունից»,- նշել է Ս.Օհանյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Արխիվային լուսանկար