Ալիևը «հակասական և անհասկանալի» է որակում Փաշինյանի՝ ԼՂ-ի ներգրավման անհրաժեշտությունը

699

Այսօր աշխարհում գերակա է «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է» սկզբունքը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «հակասական և անհասկանալի» է անվանել Հայաստանի նոր կառավարության հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ներգրավվի հակամարտության կարգավորման բանակցություններում որպես կողմ։

«Մենք իհարկե միանգամից մերժեցինք այդ հակասական և անհասկանալի հայտարարությունները։ Այդ թվում՝ միջնորդները չէին կարող համաձայնել նման մոտեցմանը։ Հավատարիմ մնալով սկզբունքային դիրքորոշմանը՝ մենք հանձնառու ենք բանակցային գործընթացին։ Այսօր բանակցություններն ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև։ Անցկացվել է բանակցությունների մի քանի փուլ։ Մենք հուսով ենք՝ դրանք արդյուավետ կլինեն։ Հետևաբար բանակցությունների անցկացումը, իհարկե, կարելի է դիտարկել որպես դրական փաստ։ Դա ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի նոր կառավարության՝ սկզբնական փուլում հայտարարած սկզբունքները բացարձակապես անընդունելի են»,- ադրբեջանական հեռուստաալիքին ասել է Ալիևը։

«Տեսեք՝ աշխարհի տարբեր անկյուններում այսօր կոպտորեն խախտվում է միջազգային իրավունքը։ Եթե նախկինում դա փորձել են որոշակիորեն կոծկել, ապա այսօր դրա անհրաժեշտությունն անգամ չեն տեսնում։ Այսօր աշխարհում գերակա է «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է» սկզբունքը։ Դա է նոր իրականությունը։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Աշխարհը փոխվում է, և մենք պետք է պատրաստ լինենք այդ փոփոխությանը։ Բարեբախտաբար, մենք արդեն երկար տարիներ է՝ աճեցնում ենք մեր տնտեսական և ռազմական ներուժը։ Մենք կարծես պատրաստվում էինք այսօրվա իրադրությանը և հիմա պատրաստ ենք դրան։ Հետևաբար ուժային գործոնը միշտ եղել է և կա մեր օրակարգում։ Մենք դա տեսնում ենք ոչ միայն մեր հակամարտության օրինակով, այլ նաև մյուս հակամարտությունների։ Այդ պատճառով մենք օգտագործելու ենք տարբեր հնարավորություններ, և Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը մեր հիմնական խնդիրն է»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Իլհամ Ալիևի այս հայտարարությունները հնչում են մի ժամանակահատվածում, երբ խոսվում է շփման գծում լարվածության թուլացման, բանակցային գործընթացում բարենպաստ մթնոլորտի հաստատման և երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին։

Ադրբեջանական հեռուստաալիքին տված հարցազրույցին զուգընթաց Ալիևը գրառում է արել Թվիթերում, որն աչքի է ընկնում պակաս ռազմատենչ հռետորաբանությամբ։

«Ադրբեջանը շարունակում է հանձնառու մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր սկզբունքային դիրքրոշմանը։ Հույս կա, որ բանակցությունները արդյունք կտան»,- գրել է Ալիևը։

#Azerbaijan remains committed to its principled position on the settlement of the Nagorno-Karabakh conflict. There is hope that the talks will yield results.

Ilham Aliyev

@presidentaz

remains committed to its principled position on the settlement of the Nagorno-Karabakh conflict. There is hope that the talks will yield results.

44 people are talking about this

Ինչպես կարող է Արցախը ներգրավվել բանակցություններում․ Փաշինյանը տեսնում է կոնկրետ ձևեր և մեթոդներ

Ստելլա Մեհրաբեկյան

ՍիվիլՆեթ