Հատուկ Քննչական ծառայությունն փետրվարի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել։
«Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ»,- հաղորդում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:
«Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը»:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2018-ի դեկտեմբերի 7-ից։
Աղբյուրը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ