Վրաստանը իր օրհներգը, դրոշը և զինանշանը փոխել է 2004 թվականին

1031

Աշխարհում բազմաթիվ են պետությունները, որոնք իրենց պատմության տարբեր ժամանակներում, տարբեր հանգամանքների բերումով, փոխել և փոխում են իրենց օրհներգը, դրոշը և զինանշանը:

Հայաստանը ևս, իր պատմության ընթացքում, մի քանի անգամ փոխել է իր դրոշն ու զինանշանը:

1918-1920-ին ՀՀ զինանշանը տարբեր էր Կիլիկյան Հայաստանի զինանշանից:

Կիլիկյան Հայաստանի զինանշանը տարբեր էր Բագրատունյաց Հայաստանի զինանշանից և այսպես շարունակ մինչև Արշակունիներ, Արտաշիսյաններ…

Այո, երկրի խորհրդանիշները սրբություններ են, բայց դրանք հաճախ փոխվում են, իսկ փոխողները սրբապիղծներ չեն:

Մեր հարևան Վրաստանը մեկ տարում՝ 2004-ին, վարդյա հեղափոխությունից հետո, փոխեց իր օրհներգը, դրոշը և զինանշանը: