Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով հարցաքննվել է վկայի կարգավիճակով

746

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ի մի քանի ժամ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է մարտի 1-ի գործով։ Լուրը հաղորդում է նաև «Հետք»-ը՝ կրկին հղում անելով սեփական աղբյուրներին։

«Հետք»-ի աղբյուրների համաձայն՝ Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում: Ըստ լրատվամիջոցի՝ «հարցաքննությունը տեղի է ունեցել փետրվարի 1-ին, տևել է շուրջ 6 ժամ, սակայն չի ավարտվել և պետք է շարունակվի»։

ՍիվիլՆեթը կապ է հաստատել Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանի հետ, որը տեղեկություն չի տրամադրել, միևնույն ժամանակ, չի հերքեց լուրը. «Ինչպես բազմիցս ասել ենք՝ տեղեկատվություն չենք տրամադրում, թե ովքեր են հարցաքննվել կամ կհարցաքնվեն այս և այլ քրեական գործի շրջանակներում»։

2018-ի ապրիլ-մայիս ամիսներին՝ Թավշյա հեղափոխությունից հետո, 10 տարուց ավելի ընթացող քրեական գործը նոր թափ ստացավ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, նրանից բացի քրեական գործում ներգրավվեցին նաև այլ պաշտոնատար անձինք։