Մինչև 16 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի 2018-2019 թթ. առաջնության (Բ ենթախումբ) երկրորդ խաղաշրջանին նախապատրաստվող Նոյեմբերյանի «Դովեղ» թիմը Իջևանի «Արնար» մարզադաշտում շաբաթավերջին երկու ընկերական հանդիպում անցկացրեց տեղի «Նիկարմ» թիմի հետ:
Երկու հանդիպումն էլ ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով, համապատասխանաբար 3-0 և 1-0 հաշիվներով:
«Նիկարմը» միանձնյա գլխավորում է առաջնության աղյուսակը՝ 7 խաղում տանելով 7 հաղթանակ: «Դովեղ»-ի արդյունքները համեստ են՝ 7 խաղում 2 հաղթանակ, 1 ոչ ոքի և 4 պարտություն:
Թիմերի միջև առաջին խաղաշրջանի հանդիպումը Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում ավարտվել է «Նիկարմի» հաղթանակով՝ 5-1 խոշոր հաշվով: Այս թիմերը ևս երկու հանդիպում անց են կացրել ՀՀ մինչև 16 տարեկանների 2018-2019 թթ. Հայաստանի գավաթի խաղարկությունում: Իջևանում 3-1 հաշվով հաղթել են տանտերերը, իսկ Նոյեմբերյանում 3-0 հաշվով՝ «Դովեղը»: