Ապրիլյան հեղափոխությունից հետո Հայաստանի մեդիադաշտում, այդ թվում՝ քարացած թվացող հեռուստաընկերություններում, տեղի են ունենում հեղափոխական փոփոխություններ։ Այսօր ակնհայտ է երեք մեդիագլուխ, որոնցից երկուսը պատկանում են երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատին և աշխատում են ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Երրորդ գլուխը իշխող ուժը և կառավարությունը ներկայացնող լրատվամիջոցներն են։ Այս երեքից դուրս կան բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք, չենթարկվելով բոլոր երեքի կողմից թելադրվող խաղի ոչ լրագրողական կանոններին, փորձում են վերադիրքավորվել և մնալ լրատվամիջոց ու չդառնալ գործիք։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը հեղափոխությունից հետո Հայաստանի մեդիադաշտի վերադասավորումների և խնդիրների շուրջ զրուցում է Գյումրիի Ասպարեզ լրագրողների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։
Վերջին Լուրերը
Տեսադարան
«Մարտի 1-ի մարդասպաններին պատժելն իմ կյանքի գործն է. բոլոր մարդասպանները կկանգնեն դատարանի առաջ»
2009թ հուլիսի 1-ին Նիկոլ Փաշինյանն ներկայացավ ՀՀ Գլխավոր դատախազություն: «Ես Նիկոլ Փաշինյանն եմ, եկել եմ, որ ինձ ձերբակալեք»,- ասաց նա, որը 2008թ մարտի 1-...
Լավրովի պլանը և Ռուսաստանը. Յուրի Մովսեսյանի և Թաթուլ Հակոբյանի զրույցը
«Լեռնային Ղարաբաղի բանակցային ճանապարհը. հարցեր և պատասխաններ» խորագրով շարունակվում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի առանցքային հանգրվանների շուրջ զրույցների շարքը։ Այս թողարկման ընթացքում քննարկվում են...
Մադրիդյան սկզբունքներ. Թաթուլ Հակոբյանի և Յուրի Մովսեսյանի զրույցը
«Լեռնային Ղարաբաղի բանակցային ճանապարհը. Հարցեր ու պատասխաններ» խորագրով զրույցների շարքի այս թողարկման ընթացքում ներկայացվում և քննարկվում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների հիմնարար փաստաթղթերից մեկը՝...
Քի Ուեսթ՝ ի՞նչ կարգավիճակ ունեին Մեղրին և Արցախը. Թաթուլ Հակոբյանի և Յուրի Մովսեսյանի զրույցը
Շարունակվում է «Լեռնային Ղարաբաղի բանակցային ճանապարհը. հարցեր ու պատասխաններ» խորագրով զրույցների շարքը: Այս թողարկման ընթացքում Յուրի Մովսեսյանը լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ զրուցում է քիուեսթյան...
Մեղրիի տարբերակ՝ Գոբլ, 1999թ, Քի Ուեսթ՝ ո՞վ էր Մեղրին տալիս և ի՞նչ է բանակցվել...
«Լեռնային Ղարաբաղի բանակցային ճանապարհը. Հարցեր ու պատասխաններ» խորագրի ներքո շարունակվում է Յուրի Մովսեսյանի և Թաթուլ Հակոբյանի զրույցների շարքը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուրջ։...