2019 թ. Յունուարի 24-ին, Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտում գումարուած Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովը աւարտեց իր աշխատանքները։ Ժողովը մեկնարկել էր Յունուարի 16-ին։ Ժողովը սպառիչ կերպով քննարկելուց յետոյ իր օրակարգը, ընտրեց կուսակցութեան բարձրագոյն գործադիր մարմին՝ Բիւրօ։
Հ.Յ.Դ. Բիւրօն իր անդրանիկ նիստում Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ ընտրեց Յակոբ Տէր-Խաչատուրեանին (Կանադա)։
ՀՅԴ նորընտիր Բիւրոյի անդամներն են.
Արմէն Ռուստամեան՝ նախագահ (Հայաստան)
Վիգէն Բաղումեան (Իրան)
Արամ Գալուստեան (ԱՄՆ)
Վիգէն Եագուպեան (ԱՄՆ)
Յակոբ Խաչերեան (Լիբանան)
Արսէն Համբարձումեան (Հայաստան)
Կիրօ Մանոյեան (Հայաստան)
Բենիամին Պչաքճեան (Լիբանան)
Սպարտակ Սէյրանեան (Հայաստան)
Րաֆֆի Տօնապետեան (Կանադա)
Յովսէփ Տէր-Գէորգեան (Ֆրանսիա)
Մուրադ Փափազեան (Ֆրանսիա)