ՀՅԴ Ընդհանուր ժողովը առաջին անգամ՝ Արցախում

1215

Այսօր, հունվարի 16-ին, ժամը 11-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի բացումը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։

Այն կշարունակվի մինչև հունվարի 24-ը: Ընդհանուր ժողովը կքննարկի ՀՅ Դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։ Ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը:

Ստորեւ՝ Ընդհանուր Ժողովները իրենց գումարման թուականով եւ վայրերով (երբեմն մասնակի).

Հիմնադիր ժողովներ, 1890-ի Յուլիս-Օգոստոս, Թիֆլիս, Վրաստան (Ռուսական կայսրութիւն)

Առաջին Ընդհանուր Ժողով, 1892 Յուլիս-Սեպտեմբեր, Թիֆլիս, Վրաստան (Ռուսական կայսրութիւն)

Երկրորդ Ընդհանուր Ժողով, 1898 Ապրիլ-Յունիս, Թիֆլիս, Վրաստան (Ռուսական կայսրութիւն)

Երրորդ Ընդհանուր Ժողով, 1904 Փետրուար-Մարտ, Սոֆիա, Պուլկարիա

Չորրորդ Ընդհանուր Ժողով, 1907 Փետրուար 22-Մայիս 4, Վիեննա, Աւստրիա

Հինգերորդ Ընդհանուր Ժողով, 1909 Օգստոս-Սեպտեմբեր, Վառնա, Պուլկարիա

Վեցերորդ Ընդհանուր Ժողով, 1911 Օգոստոս 17-Սեպտեմբեր 17, Պոլիս, Թուրքիա (Օսմանեան կայսրութիւն)

Եօթերորդ Ընդհանուր Ժողով, 1913 Օգոստոս 17-25 , Կարին, Արեւմտեան Հայաստան (Օսմանեան կայսրութիւն)

Ութերորդ Ընդհանուր Ժողով, 1914 Յուլիս-Օգոստոս, Կարին, Արեւմտեան Հայաստան (Օսմանեան կայսրութիւն)

Իններորդ Ընդհանուր Ժողով, 1919 27 Սեպտեմբեր-Հոկտեմբեր 30, Երեւան, Հայաստանի Հանրապետութիւն

10րդ Ընդհանուր Ժողով, 1924 Նոյեմբեր 17-1925 Յունուար 17, Փարիզ, Ֆրանսա

11րդ Ընդհանուր Ժողով, 1929 Մարտ 17-Մայիս 2, Փարիզ, Ֆրանսա

12րդ Ընդհանուր Ժողով, 1933 Փետրուար 4-Մարտ 21, Փարիզ, Ֆրանսա

13րդ Ընդհանուր Ժողով, 1938 Յուլիս 14-Սեպտեմբեր 12, Գահիրէ, Եգիպտոս

14րդ Ընդհանուր Ժողով, 1947 Սեպտեմբեր-Հոկտեմբեր, Գահիրէ, Եգիպտոս

15րդ Ընդհանուր Ժողով, 1951 Գահիրէ, Եգիպտոս

16րդ Ընդհանուր Ժողով, 1955 Ապրիլ-Մայիս, Գահիրէ, Եգիպտոս

17րդ Ընդհանուր Ժողով, 1959 Գահիրէ, Եգիպտոս

18րդ Ընդհանուր Ժողով, 1963 Հոկտեմբեր-Նոյեմբեր, Պէյրութ, Լիբանան

19րդ Ընդհանուր Ժողով, 1967 Նոյեմբեր-Դեկտեմբեր, Պէյրութ, Լիբանան

20րդ Ընդհանուր Ժողով, 1972 Դեկտեմբեր, Վիեննա, Աւստրիա

21րդ Ընդհանուր Ժողով, 1977 Դեկտեմբեր-1978 Յունուար, Պէյրութ, Լիբանան

22րդ Ընդհանուր Ժողով, 1981 Դեկտեմբեր, Վիեննա, Աւստրիա

23րդ Ընդհանուր Ժողով, 1985 Աթէնք, Յունաստան

24րդ Ընդհանուր Ժողով, 1988 Աթէնք, Յունաստան

25րդ Ընդհանուր Ժողով, 1992 Յունիս 29 Երեւան, Հայաստանի Հանրապետութիւն (ընդհատուած), Հոկտեմբեր 1992 Փարիզ, Ֆրանսա

26րդ Ընդհանուր Ժողով, 1995 Նոյեմբեր, Լաքլուք, Լիբանան

27րդ Ընդհանուր Ժողով, 1998 Յունուար 26-Փետրուար 5, Պէյրութ, Լիբանան

28րդ Ընդհանուր Ժողով, 2000 Յունուար 31-Փետրուար 12, Ծաղկաձոր, Հայաստանի Հանրապետութիւն

29րդ Ընդհանուր Ժողով, 2004 Փետրուար 6-17, Ծաղկաձոր, Հայաստան Հանրապետութիւն

30րդ Ընդհանուր Ժողով, 2008 Մայիս 21-26, Ծաղկաձոր, Հայաստան Հանրապետութիւն

31րդ Ընդհանուր Ժողով, 2011 Յունիս 24-Յուլիս 1, Ծաղկաձոր, Հայաստան Հանրապետութիւն

32րդ Ընդհանուր Ժողով, 2015 Յունուար 16-24, Դիլիջան, Հայաստան Հանրապետութիւն