Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել․ Հայկական ժամանակ

1887

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել, այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նույն այդ տեղեկություններով, նախկին նախարարը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 300. 1 հոդվածի հատկանիշներով (Սահամանադրական կարգը տապալելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:

ՀՔԾ-ից, սակայն, տեղեկությունները չեն մեկնաբանել։

«Հայկական ժամանակ»-ը լուրը փորձել է ճշտել նաև Սեյրան Օհանյանից, որն ասել է՝ «Դիմեք իրավապահներին, ես չեմ ուզում պատասխանել»։

Սեյրան Օհանյանը 2008 թվականին զբաղեցնում էր ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։

Արխիվային լուսանկար՝ Սեյրան Օհանյանը, Սերժ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հանդիպման հանդիսատեսներ

Սեյրան Օհանյանի ելույթը Մարտի 1-ի դեպքերի առիթով. 2008թ. մարտի 2