Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի. Նիկոլ Փաշինյան

911

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ի կառավարության նիստին վերահաստատել է գործադիրի մոտեցումը, որ նախարարությունների քանակը նվազեցվելու է։ Կառավարության նոր ծրագրով 17 նախարարությունից կմնա 12-ը։

Անդրադառնալով Սփյուռքի նախարարության ճակատագրին, Փաշինյանն ասել է, որ հանրության շրջանում թյուր կարծիք է ձևավորվել, թե կառավարությունը փորձում է «խաչ քաշել» այս գերատեսչության վրա վրա. «Ընդհակառակը, Սփյուռքի հետ կառավարության հարաբերություններն ու գործակցությունը դարձնելու ենք առավել արդյունավետ։ Այս առումով մենք որոշակի մոդել ու առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի»։

Արխիվային լուսանկար՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն և Փաշինյանը