Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է

956

Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է․ այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նա նշել է, որ արդեն ստացել են Ռուսաստանի Դաշնության պատասխանը և լրացուցիչ հարցեր են ուղարկել, որպեսզի պարզեն, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։

Մի քանի շաբաթ առաջ «Ինտերֆաքս» գործակալությունը տեղեկացրել էր, որ 2002-ից Միքայել Հարությունյանն ունի ռուսական անձնագիր և հայտնել, որ ռուսական կողմը մերժել է հայկական կողմին հանձնել հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին, քանի որ ՌԴ Սահմանադրությամբ՝ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարող հանձնվել այլ երկրի, այդ թվում՝ քրեական հետապնդման ենթարկվելու պարագայում:

***

Հատուկ քննչական ծառայության կողմից այս տարվա հուլիսի 3-ին որոշում է կայացվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:

Մեղադրյալ Մ. Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

ՌԴ-ն Միքայել Հարությունյանին չի արտահանձնի Երևանին. «Ինտերֆաքս»

Միքայել Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Մարտի 1-ի գործը վերաբացված է․ Քոչարյանը՝ հարցաքննության, Միքայել Հարությունյանը՝ մեղադրյալ