Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» խորհրդարանական ապագա խմբակցության առաջին նիստում ԱԺ խոսնակի պաշտոնում առաջարկվել է Արարատ Միրզոյանի, փոխխոսնակներ՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունը:
Խմբակցության ղեկավար կլինի Լիլիթ Մակունցը, իսկ քարտուղար՝ Հակոբ Սիմիդյանը, այս մասին լրագրողներին հայտնել է Ալեն Սիմոնյանը: