Նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: ՀՀԿ-ից պաշտոնապես հաստատել են տեղեկությունը, որ Կարապետյանը դիմում է գրել:
Կարապետյանից բացի նրա հետ ՀՀԿ-ն կլքեն նաեւ այն 7 հազար «գազավիկները», որոնք կուսակցական էին դարձել նախորդ ընտրություններից առաջ, հենց Կարեն Կարապետյանի հետ ու նրա «խաթր»: