Քաջազնունի, Խատիսյան և Փաշինյան. իմ ելույթներն ու զրույցները Բեյրութում

1405

Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ և ՍիվիլՆեթի լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը դեկտեմբերի 11-ին և 12-ին ելույթներ է ունեցել Լիբանանում:

Դեկտեմբերի 11-ին Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի նախաձեռնությամբ Հակոբյանը ներկայացրել է ԱՆԻ կենտրոնի 2018 թվականի նորագույն հրատարակությունները՝ ՀՀ առաջին և երկրորդ վարչապետեր Հովհաննես Քաջազնունու և Ալեքսանդր Խատիսյանի հատորները, ինչպես նաև խորհրդային այլախոհ Վարդան Հարությունյանի ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ գիրքը:

Քաջազնունու ԵՐԿԵՐ-ի ընտրանին ընդգրկում է նրա 8 ստեղծագործություններ: Ալեքսանդր Խատիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ կոթողային հատորը առաջին անգամ է հրատարակվել Հայաստանում: 

Հատորները ներկայացնելուց հետո ներկաները բազմաթիվ հարցեր են ուղղել Հակոբյանին, որոնք վերաբերում էին ինչպես առաջին երկու վարչապետերին ու Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, այնպես էլ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Թավշյա հեղափոխությանն ու դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Դեկտեմբերի 12-ին ՍԴՀԿ Արարատ օրաթերթի կազմակերպությամբ տեղի ունեցավ հանդիպում-զրույց Թաթուլ Հակոբյանի հետ. թեման Հայաստանի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններն էին: Հանդիպում-զրույցը շարունակվեց հարց ու պատասխանով:

Երկու ձեռնարկների ավարտին Հակոբյանը նաև ներկայացրեց ԱՆԻ կենտրոնի հրատարակությունները և ստորագրեց գրքեր:

Հայկական ուումնասիրությունների ԱՆԻ կենտրոն