Ադրբեջանը ունի 213 ազգային հերոս, բոլորն էլ այս կամ այն կերպ կապված են ղարաբաղյան պատերազմի հետ: Որքան էլ զարմանալի թվա՝ պարտված բանակը և երկիրը նման շռայլություն է թույլ տվել: 213 հերոսներից 12-ը Հայաստանում ծնված, կրթություն ստացած ադրբեջանցիներ են, որոնք 1988 թվականին (հիմնականում հունիս-դեկտեմբեր ամիսներին) տեղափոխվելով և հաստատվելով Ադրբեջանում, հետագայում մասնակցել են պատերազմին:
Այդ 12-ից 10-ը հերոսի կոչման արժանացել են հետմահու: Նրանք են՝ Մեհտի Աբբասովը և Սահավաթ Մահերամովը (ծնվել են Ամասիայի շրջանում), Շովգիյար Աբդուլլաևը և Էթիբար Գաջիևը (Վարդենիսի շրջան), Ասադ Ահմեդովը (Սպիտակի շրջան), Ագիլ Գուլիևը (Սիսիանի շրջան), Ֆարհադ Գումբատովը (Գուգարքի շրջան), Միրալեքպեր Իբրահիմովը (Արարատի շրջան), Մեհման Սայադովը (Վեդիի շրջան), Էլդար Խալիլովը (Մասիսի շրջան):
Հայաստանում ծնված Ադրբեջանի ևս երկու ազգային հերոսներ՝ Ֆահրադդին Ջաբրաիլովը (Գորիսի շրջան) և Սահիլ Մամեդովը (Մասիսի շրջան), ողջ են: Ադրբեջանի ևս 11 ազգային հերոսներ ծնվել են Արցախում, ավելի ճիշտ՝ նախկին ԼՂԻՄ-ում: Այս տեղեկությունները քաղել ենք ադրբեջանական բաց աղբյուրներից:
Լուսանկարում՝ ադրբեջանական գերեզման Վանաձոր քաղաքի մոտ, լուսանկարը՝ ԱրմենիաՆաու-ի