Բռնությամբ, խարդախությամբ, ընտրակեղծիքներով խլված քվեի իրավունքը վերականգնվեց․ ՍԴՀԿ

907

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենդրոնական Վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենդրոնական Վարչությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ արդար, ազատ ու թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտությունների կապակցությամբ:

Անկախ արդյունքներից՝ այս ընտրությունը հաղթանակ է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև համայն հայության համար:

Տասնյակ տարիներ բռնությամբ, խարդախությամբ ու ընտրակեղծիքների միջոցով Հայաստանի քաղաքացուց խլված քվեի իրավունքն այսօր վերականգնվեց, և քաղաքացին կրկին հնարավորություն ունեցավ ոչ միայն քվեարկելու իր նախասիրած թեկնածուի օգտին, այլև յուրաքանչյուր քվեն վերաիմաստավորվեց։ Իսկ սա անտարակույս Թավշյա Հեղափոխության մեծագույն նվաճումներից մեկն է:

Հուսով ենք, որ այս ընտրությամբ սկիզբը կդրվի քաղաքական նոր մշակույթի՝ հիմնված ժողովրդավարական ակզբունքների վրա, ուր գերիշխողը կլինի ոչ թե սեփական կամ խմբային նեղ շահը այլ գաղափարական ու ծրագրային պայքարը:

Շնորհավորում ենք նաև ընտրություններին հաղթանակած կուսակցություններին, և մաղթում, որ նորընտիր Ազգային ժողովն ու ապագա վարչակարգը անմիջապես կլծվեն հայրենիքի առաջ ծառացած բազում մարտահրավերների հաղթահարման գործին, հանուն ժողովրդավար, սոցիալապես արդար ու բարգավաճ Հայաստանի։

ՍԴՀԿ Կենդրոնական Վարչություն
Երևան 09.12.2018»։