Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։
Խորհրդարան են անցնում երեք ուժեր.
Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինք՝ 70․43 տոկոս,
«Բարգավաճ Հայաստան»՝ 8․27,
«Լուսավոր Հայաստան»՝ 6․37:
Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն լինի նոր խորհրդարանում.
ՀՀԿ-ն՝ 4․7 տոկոս,
ՀՅԴ՝ 3.89 տոկոս:
Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հետևում են ընտրությունների արդյունքներին