Առաջին կոալիցիան` ՀՀԿ+Օրինաց երկիր+ՀՅԴ. 2003-2007 թթ. խորհրդարանը

2654

Հայաստանում միայն մեկ անգամ՝ 2003-ին են նախագահական և խորհրդարանական ընտրությունները անցկացվել նույն տարվա ընթացքում: Նախագահի ընտրության համար պահանջվեց երկու փուլ: Ժողովրդի ընկալման մեջ այդ ընտրությունները համարվել են ամենից անարդարներից մեկը: Ռոբերտ Քոչարյանի` երկրորդ ժամկետով մնալը նախագահի պաշտոնում այն աստիճան էր վիճարկելի, որ Սահմանադրական դատարանը վստահության հանրաքվե անցկացնելու վճիռ կայացրեց:

Քոչարյանի ընտրությունը գրանցման պահից մինչև Սերժ Սարգսյանին նախընտրական շտաբի ղեկավար  նշանակումն ու երկու փուլերի պաշտոնական արդյունքները վիճարկման թեմա դարձավ ինչպես ընդդիմության ու Հայաստանի քաղաքացիների ստվար հատվածի, այնպես էլ` ընտրությունները դիտարկող միջազգային կառույցների համար:

Քոչարյանի թեկնածությունը պաշտպանողները հիմնականում երեք քաղաքական ուժեր էին՝ ՀՀԿ-ն, Օրինաց երկիրը և ՀՅԴ-ն, որոնք էլ 2003-ի մայիսի 25-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորեցին Հայաստանի պատմության մեջ առաջին կոալիցիան, որի գաղափարը պատկանում էր ՀՅԴ-ին:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները անմիջապես հաջորդեցին կեղծված նախագահական ընտրություններին: Ընդդիմությունը ընտրություններին գնաց հոգնած ու հուսալքված, իսկ հասարակության մի մեծ հատված` հուսախաբ: Հիմնական պայքարը ծավալվեց ոչ միայն իշխանություն-ընդդիմություն հարթությունում, այլ նախագահական ընտրություններում Քոչարյանին աջակցած ուժերի` ՀՀԿ-ի, Օրինաց երկրի և ՀՅԴ-ի միջև:

Այս ընտրությունների ամենաճչացող ապօրինություններից էր այն, որ նախագահական ընտրություններում չորրորդ տեղը զբաղեցրած Արամ Կարապետյանի գրանցումը չեղյալ համարվեց: Պարզվեց, որ Արամ Կարապետյանը վերջին հինգ տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում, թեև նա շաբաթներ առաջ որպես նախագահի թեկնածու մասնակցել էր նախագահական ընտրություններին:

Այս ընտրություններում արձանագրվեց երկու սպանություն Արարատի մարզի Շահումյան գյուղում, երբ տեղի բնակիչներից մեկը ինքնաձիգից կրակահերթ բացեց գյուղի դպրոցում տեղակայված ընտրատեղամասի ուղղությամբ:

Երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին (131 պատգամավոր` 75 համամասնական և 56 մեծամասնական ընտրակարգով) մասնակցեցին 21 ուժեր: Հինգ տոկոսի արգելքը հաղթահարեցին 6 կուսակցություն և դաշինք.

ՀՀԿ` 23,66 տոկոս,

«Արդարություն» դաշինք` 13,71 տոկոս,

«Օրինաց երկիր»` 12,6 տոկոս ,

ՀՅԴ` 11,45 տոկոս,

«Ազգային միաբանություն»` 8,91 տոկոս,

Միավորված աշխատանքային կուսակցություն` 5,67 տոկոս:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը իր դիտորդական եզրակացության մեջ նշեց, որ ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:

2003թ. հունիսի 12-ին բացվեց Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը, նախագահի տեղակալներ՝ Տիգրան Թորոսյանը և Վահան Հովհաննիսյանը: 2006թ. մայիսի 22-ին Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց հրաժարական: Հունիսի 1-ին Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը:

Երրորդ գումարման Ազգային ժողովն իր առաջին նիստը գումարել է 2003թ. հունիսի 10-ին, իսկ վերջինը` 2007թ. ապրիլի 9-ին: Գումարվել են 9 հերթական, 11 արտահերթ նստաշրջան և 25 եռօրյա, 23 չորսօրյա, 10 արտահերթ նիստ:

Երրորդ գումարման ընթացքում ընդունվել է 980 օրենք, որոնցից 152-ը` «մայր», 828-ը` փոփոխություններ ու լրացումներ գործող օրենքներում: Ընդունված օրենքներից 89-ի հեղինակները Ազգային ժողովի պատգամավորներն էին, 875-ինը` ՀՀ կառավարությունը, իսկ 16-ը մշակվել էր համատեղ:

Ընդունվել է 1400 որոշում, որոնցից 333-ը` նորմատիվային, իսկ 1067-ը` արձանագրային: Վավերացվել է 256 միջազգային պայմանագիր:

Ներկայացնում ենք պատգամավորներին այբբենական կարգով.

 

 

Թորոսյան Տիգրան Սուրիկի (Ազգային ժողովի նախագահ)

Հովհաննեսյան Վահան Էդուարդի (Ազգային ժողովի նախագահի տեղակալ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՐԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ

 

Ազգանուն, Անուն, Հայրանուն Լիազորությունների դադարման հիմքերը
Առաքելյան Արտակ Գրիգորի
29.07.2005 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակետի համաձայն
Գյուլզադյան Վռամ Խորենի
27.02.2007 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետի համաձայն
Իսրայելյան Սերգեյ Խորենի
16.10.2003 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակետի համաձայն
Խաչատրյան Սուրիկ Սերգեյի
25.03.2004 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Խաչիկյան Վազգեն Յուրիկի
18.01.2005 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Կարապետյան Երեմ Հայկազունու
15.12.2006 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակետի համաձայն
Հարությունյան Արամ Խաչիկի
07.06.2004 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Մալխասյան Արարատ Ցոլակի
05.04.2007 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետի համաձայն
Մարուխյան Ոստանիկ Զավենի
13.06.2006 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Միքայելյան Մուշեղ Ավագի
12.11.2003 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Մկրտչյան Լեւոն Հովհաննեսի
17.05.2006 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն
Մկրտչյան Մկրտիչ (Սերժ) Էմիլի
10.04.2007 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետի համաձայն
Մովսիսյան Մուշեղ Աբրահամի
20.09.2004 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակետի համաձայն
Ստամբոլցյան Գագիկ Գրիգորի
08.12.2003 – Սահմանադրության 67-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն