Ղարաբաղյան բանակցությունների սեղանին այսօր որևէ փաստաթուղթ չկա

646

Հայաստանում նախընտրական քարոզչության ընթացքում քաղաքական որոշ ուժեր շահարկում են Ղարաբաղի հարցը։ ՍիվիլՆեթի Կարեն Հարությունյանը և Թաթուլ Հակոբյանը քննարկում են այդ հայտարարությունները, ինչպես նաև բանակցային գործընթացը։ «Ղարաբաղի հարցի շահարկումը որևէ կուսակցության որևէ դիվիդենտ չի բերում»,- ասում է Թաթուլ Հակոբյանը։ Վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած իր բարձրաստիճան աղբյուրները՝ Հակոբյանը նշում է, որ սեղանի վրա այսօր որևէ փաստաթուղթ չկա։