Վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը Հայաստանի արտգործնախարարությունում աշխատել է մինչև 1999-ը, այդ ընթացքում մասնակցելով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի բազմաթիվ փուլերի, զբաղեցրել արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնը, դիվանագիտական ծառայության մեջ եղել Վիեննայում։ Թավշյա հեղափոխությունից հետո ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա անդրադառնում է Հայաստանի արտաքին, այդ թվում՝ տնտեսական հարաբերություններին, դիվանագիտական հարաբերություններին Ռուսաստանի և Հայաստանի համար առաջնային այլ երկրների ու կենտրոնների հետ։ Գասպարյանի խոսքերով՝ Հայաստանը դասվում է առաջատար ժողովրդավար պետությունների շարքում, ինչը արտաքին և տնտեսական քաղաքականության հարցում բացում է նոր հնարավորություններ։
Վերջին Լուրերը
Տեսադարան
57 սիրիահայերի ազատումը Ասադի բանակից և բանտերից. Թաթուլ Հակոբյանի զրույցը Արա Սիսեռեանի հետ
Հալեպում ծնված Արա Սիսեռեանը եղել է Լիբանանի հայր և որդի վարչապետներ Ռաֆիկ և Սաատ Հարիրիների խորհրդականը: «Ալիք Մեդիա»-ի գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում...
Как Муталибов и Горбачев начали этническую чистку армян в Нагорном Карабахе – год 1991-ый
Бывший президент Азербайджана Аяз Муталибов о своем разговоре с Горбачевым в марте 1991 года. Отрывок из документального фильма ЧАСТИ КРУГА Conciliation Resources Полная версия...
Նոր Սիրիա է ծնվում. Թաթուլ Հակոբյանի զրույցը Սագօ Արեանի հետ
Ասադի վարչակարգի տապալումից հետո նոր Սիրիան երկունքի մեջ է, ասում է «Արեւելք» տեղեկատվական հարթակի գլխավոր խմբագիր Սագօ Արեանը: Լրագրող, «Ալիք Մեդիա»-ի գլխավոր խմբագիր Թաթուլ...
Սիրիայի հայության ապագան Ասադից հետո. Թաթուլ Հակոբյանի զրույցը Հովիկ Քեշիշյանի հետ
Հալեպահայ Հովիկ Քեշիշյանը ավելի քան տասը տարի առաջ է տեղափոխվել Հայաստան: Նրա ծնողները և բարեկամները դեռևս ապրում են Հալեպում: Քեշիշյանը լրագրող, «Ալիք Մեդիա»-ի գլխավոր...