ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի թելը չի թելել, նա է Դաշնակցությանը միացել ստիպված. Արմեն Ռուստամյան

1439

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը ասել է, որ նորից «սև ու սպիտակի» բաժանման տրամաբանություն է փորձ արվում խաղարկվել, որը նշանակում է, որ իբր թե կան միայն երկու գործող կողմեր: Ժողովուրդը նախկիններին արդեն մերժել է, էջը փակված է: Մենք հիմա գնում ենք ընտրելու ապագան, բայց այս մասին չի խոսվում… Սթափության կոչ պետք է անել»:

ՀՅԴ-ն սխալվե՞լ է՝ միանալով հեղափոխությանը հարցին ի պատասխան Ռուսատմյանը նշել է. «Մենք չենք սխալվել, մենք տեսակետներին հարազատ ենք եղել: Մենք միշտ միավորողի, կոնկրետ խնդիրների շուրջ մարդկանց համախմբողի դերում ենք եղել. սա է ցույց տալիս մեր ամբողջ անցած կենսագրությունը: Ով ընդունել է այդ օրակարգը, նրա հետ ենք շարունակել համագործակցությունը… Երբ քառյակը փլուզվեց, մեր օրակարգը մնաց նույնը, այդ օրակարգը պաշտպանեց Սերժ Սարգսյանը, որովհետև այլ ելք չուներ, երկիրը գնում էր գահավիժման: Եվ այն, ինչ մենք կատարեցինք՝ փոխելով Սահմանադրությունը, դրա համար գին վճարեցինք: Շատերի մոտ տպավորություն է, որ մենք Ս. Սարգսյանի թելն ենք թելել, բայց ոչ, Ս. Սարգսյանն է մեզ միացել ստիպված: Մենք սխալվել ենք հանուն երկրի, բայց այդ սխալը երբեք չենք կրկնի՝ կոալիցիա չենք կազմի: Անարյուն հեղափոխության նախադրյալններն էլ ենք մենք ստեղծել»:

Արխիվային լուսանկար