Արմեն Ավետիսյանի ընտանիքը «Գոլդեն Փելես» հյուրանոցը տալիս է պետությանը. Փաշինյան

2760

Այսօր, նոյեմբերի 28-ին, Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում անդրադարձել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներից մեկին:

«Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ասում էր՝ այդքան, որ ասում են՝ Արմեն Ավետիսյան (մաքսային ծառայության նախկին ղեկավար), Արմեն Ավետիսյանն ի՞նչ է արել: Որից հետո ԱԱԾ-ն հրապարակեց մի տեսանյութ՝ Երեւանի «Գոլդեն Փելես» հյուրանոցի բացումից, որին մասնակցում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը եւ ասում՝ Հայաստանն այնքան է զարգացել, որ դրսից գալիս եւ ներդրում են կատարում:

Օրեր առաջ ինձ տեղեկացնում են, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները դիմում են պետգույքի վարչություն եւ ասված է, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը ցանկանում են նվիրել պետությանը: Անցումային արդարադատությունից օգտվելիս, թերեւս նման քայլի են դիմել: Այս գործընթացը, եթե մինչեւ վերջ գնա, ապա այն պետք է հանել աճուրդի, որի արժեքն ասում են՝ մինչեւ 20 միլիոն դոլար է, եւ պետք է փողերը մուտքագրենք պետբյուջե»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: