ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքի ոչ պաշտոնական էջում կարդում ենք․
Առաջիկա ուրբաթ և շաբաթ օրերին` նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին, Երևանում տեղի է ունենալու ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ ստեղծված «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը:
Հրավերներ են հղվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, ՀՀ նախագահին:
Ակումբը պաշտոնական հրավեր է հղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով ընդունել է հրավերը և դեկտեմբերի 1-ին պատրաստվում է ելույթ ունենալ ակումբի նիստին:
Նիստի երկրորդ օրն ամբողջությամբ նվիրված է լինելու ղարաբաղյան հարցի կարգավորման հեռանկարին և առկա մարտահրավերներին: